
Դուբայի Dubai Marina-ի շրջանում բացվել է պարույրի տեսքով աշխարհում ամենաբարձր շինությունը՝ Infinity Tower-ը:
75-հարկանի շենքի բարձրությունը իր առանցքի շուրջ90 աստիճան պտտվելու դեպքում՝ կազմում է 310 մետր: Նախագծի շինարարությունը տեւել է 7 տարի, այն արժեցել է ավելի քան մեկ մլրդ դիրհամ (մոտ 274 մլն դոլար):
Նախագիծը մշակել է Skidmore Owings&Merrill ընկերությունը: Նախկինում այդ ընկերությունը նախագծել է այնպիսի շինություններ, ինչպիսիք են Դուբայի Burj Khalifa-ն եւ Չիկագոյի Willis Tower-ը (Sears Tower), որոնք նույնպես աշխարհի ամենաբարձր շինությունների ցանկում են:
Նշենք, որ Դուբայը հայտնի է շինարարության ոլորտում իր համաշխարհային ռեկորդներով: Այստեղ են գտնվում ամենաբարձր շենքը Burj Khalifa-ն (828 մետր), ամենաբարձր բնակելի շենքը՝ Princess Tower-ը (414 մետր) եւ ամենաբարձր հյուրանոցը՝ Marriott Marquis-ը (355 մետր):
Комментариев нет:
Отправить комментарий