Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական մրցանակներ է շնորհել երկրի գիտության եւ մշակույթի կարկառուն գործիչներին: Հանդիսավոր արարողությունն անցկացվում է Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Պուտինը մրցանակ է հանձնել մշակույթի 4 գործիչների: Այսպես, հումանիտար գործունեության մեջ մեծ հաջողությունների հասնելու համար մրցանակ է ստացել գրող Վալենտին Ռասպուտինը: Մրցանակների են արժանացել նաեւ ռեժիսոր Սերգեյ Միրոշնիչենկոն, «Մոսֆիլմի» տնօրեն ռեժիսոր Կարեն Շահնազարովը եւ նկարիչ Տաիր Սալախովը: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Անկեղծորեն ուրախ եմ մրցանակակիրների շարքում հայտնի ռեժիսոր, «Մոսֆիլմի» ղեկավար Կարեն Շահնազարովին տեսնելու համար: Նրա ֆիլմերը, ինպես ասում են, «մտել են ժողովրդի մեջ», իսկ արտահայտությունները հայտնի ցիտատներ են դարձել», - ասել է Պուտինը` ընդգծելով «Մոսֆիլմի» պահպանման հարցում նրա ներդրումները:
Ռուսաստանի պետական մրցանակը պետության եւ հասարակության կողմից գիտության եւ մշակույթի գործիչների արժանիքների գնահատման բարձրագույն մակարդակն է: Մրցանակի չափը 5մլն ռուբլի է: Բացի դրանից` մրցանակակիրներին հանձնվում է նաեւ դիպլոմ, պատվո նշան եւ կրծքանշան: http://news.am/arm/news/157740.html
Комментариев нет:
Отправить комментарий