12.06.2013

Գերմանիայում ջրհեղեղից վնասը գնահատվել է 12 մլրդ եվրո

Գերմանիայում ջրհեղեղից վնասը գնահատվել է 12 մլրդ եվրոFitch  վարկանիշային գործակալության մասնագետները Գերմանիայում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատել են 12 մլրդ եվրո:
Այդ գումարից ապահովագրական ընկերություններին բաժին է ընկնում 2,5-3 մլրդ եվրո վճարում: Գործակալության տվյալներով՝ ջրհեղեցի տուժած բնակիչների մեծ մասը չունի ապահովագրություն տարերային աղետներից»
Ավելի վաղ վերլուծաբանները ջրհեղեղի վնասը գնահատել էին 6 մլրդ եվրո: Միաժամանակ իշխանությունները խոստացել են դաշնային բյուջեից 100 մլն եվրո հատկացնել վնասների փոխհատուցման համար, հաղորդում է KM.RU-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով չեխական ռադիոն, ջրհեղեղից տուժած Պրահայի բնակիչները կազատվեն անշարժ գույքի հարկերից:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին սկսված հորդառատ անձրեւները Եվրոպայի մի շարք երկրներում խոշոր ջրհեղեղի պատճառ են դարձել: Բացի Գերմանիայից ջրհեղեը լուրջ վնասներ է պատճառել Ավստրիային, Հունգարիային, Չեխիային: Տարերային աղետին զոհ է գնացել 18 մարդ, որից 10-ը՝ Չեխիայում:    http://news.am/arm/news/157703.html                 

Комментариев нет:

Отправить комментарий