12.06.2013

Մոլորակի ամենատարեց բնակչի տիտղոսը փոխանցվել է 115-ամյա ճապոնուհուն

Մոլորակի ամենատարեց բնակչի տիտղոսը փոխանցվել է 115-ամյա ճապոնուհուն115-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան հունիսի 12-ին ճանաչվել է Երկրի ամենատարեց բնակիչ:  Այս մասին հայտարարել է Գինեսի ռեկորդների գրքի ճապոնական բաժինը:
Միսաո Օկավան Երկրի ամենատարեց բնակիչ է դարձել այն բանից հետո, երբ այսօր կյանքից հեռացել է 117-ամյա Ձիրոեմոն Կիմուրան:
Ճապոնիայում վախճանվել է Երկրի ամենատարեց բնակիչը
АН-online-ը գրում է, որ Միսաո Օկավան ծնվել է 1898թ. մարտի 5-ին Օսակա քաղաքում, կիմանոյագործ  վարպետի ընտանիքում:  Նրա երեք երեխաներից  երկուսն արդեն իրենց 90-ամյա հոբելյանն են նշել: Միսաոն նաեւ չորս թոռ  ունի եւ վեց ծոռ:
Միսաո Օկավան Gerontology Research Group-ի վարկածով 2013 հունվարին եւ նույն թվականի փետրվարին՝ Գինեսի ռեկորդների գրքի կողմից, արդեն ճանաչվել էր Երկրի ամենատարեց բնակիչ:
Միսաո Օկավան բնակվում է Օսակայի ծերանոցում: Երբ նրան հայտնել են Երկրի ամենատարեց բնակիչ ճանաչվելու լուրը, բացականչել է. «Ահա թե ինչքան երկար կյանք եմ ապրել»:

                                                                                                 Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий