Յոհան Գուտեմբերգի համալսարանի օնկոլոգները պարզել են, որ Աֆրիկայում աճող բույսերի մեջ կան այնպիսի միացություններ, որոնք կանգնեցնում են քաղցկեղի բջիջների տարածումը: Այս մասին գրում է Science Daily-ն: Միացությունները պայքարում են քաղցկեղի այն բջիջների դեմ, որոնք ավելի քան 1 դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն են:
Այսպես, փորձաքննության են ենթարկվել հետեւյալ բույսերը. տատասկափուշ, վայրի պղպեղ, եթովպական պղպեղը եւ այլն: Հայտնի է, որ բույերը պարունակում են այնպիսի տոքսիկ նյութեր, որոնք թույլ են տալիս պաշտպանվել մանրէներից եւ գիշատիչներից: Գիտնականների ուշադրությունը մասնավորապես գրավել են բենզոֆենոնները եւ այլ ֆիտոմիացություններ, որոնք կարող են դիմակայել քաղցկեղին: Հաշվի են առնվում դիմացկունության 3 մեխանիզմներ: Առաջինը կապված է Р-գլիկոպրոտեինի հետ: Այն նպաստում է քաղցկեղի բջիջջներից հակաքաղցկեղային նյութերի արտահոսքին: Այս մասին գրում է MedDaily.ru:
Միաժամանակ հնարավոր է նաեւ p53 սպիտակուցի մուտացիան, որից քաղցկեղի բջիջները ոչ թե մահանում են, այլ հակառակը` շատ ագրեսիվ են դառնում: Մյուսը «մեղավորը» մաշկի աճման գործոնի ռեցեպտորն է: Այն ազդանշաններ է ուղարկում բջիջներ` ստիպելով, որ ուռուցքն ավելի արագ մեծանա:
Գիտնականները ստեղծել են դիմացկության բոլոր 3 տեսակի մոդելները: Դա նրանց թույլ կտա պատշաճ կերպով ստուգել բուսական միացությունները: Այս պահի դրությամբ հայտնի է, որ 4 տեսակի բենզոֆենոններ ունակ են պայքարելու քաղցկեղի դեմ:

Комментариев нет:
Отправить комментарий