16.06.2013

Մի քանի խորհուրդ ոտքերը գեղեցիկ լինելու համար

Ոտքերի խնամքի համար նախատեսված հատուկ խարտոցով հղեք, հեռացրեք մաշկի տրորված հատվածները: Իսկ եթե Ոտքերը երկար ժամանակ են անխնամ մնացել, ապա հարկ է հատուկ ոտքերի համար փափկացնող քսուք օգտագործել: Թողեք 2-3 րոպե այդպես քսուքապատ մնան և մեղմորեն մերսելով հեռացրեք կոծտացած մաշկը:

Այնուհետև ոտքերը շատ խնամքով լվացեք տաք ջրով, հատկապես մատները:

Լավ չորացնելուց հետո մերսող շարժումներով ոտքերի համար նախատեսված քսուք քսեք ոտնաթաթերին, հատկապես ուշադիր լինելով տրորված հատվածներին: Ճիշտ ընտրված քսուքն ու այն մերսումով ներծծելը սնուցում է մաշկը, լավացնում արյան շրջանառությունը, թարմացնում: Կրունկների մաշկը մաքրելու, կոշտացած հատվածները հեռացնելու նպատակով այդ գործողությունը կարող եք կատարել ամեն օր, մինչև ձեր ցանկացած արդյունքի հասնելը, իսկ դրանից հետո կարող եք սովորականի պես խնամել:

Ոտքերի համար սնուցող ու փափկացնող քսուքը կարելի է քսել որքերին ոչ միայն այն ժամանակ, երբ հիմնովին մաքրում եք ոտնաթաթերը: Ոտքերը պետք է խնամել ամեն օր: Երեկոյան, քնելուց առաջ ոտքերը հարկ է լվանալ, քսուք քսել ու բամբակե կիսագուլպաներ հագնել: Առավոտյան կզգաք, թե ոտքերը ՈՐՔԱՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆ դրա համար, և ինչ նուրբ է դարձել ոտնաթաթերի մաշկը:

Մի մոռացեք խնամել նաև կրունկի մաշկը: Այս հատվածում շատ քիչ ճարպագեղձեր կան, այդ պատճառով մաշկը հաճախ է չորանում, հատկապես, եթե դուք սպորտով եք զբաղվում կամ հաճախ եք լոգանքներ ընդունում: Նախ պետք է սքրաբով մաքրել մաշկը, հետո ոտքերի համար նախատեսված խոնավացնող-սնուցող քսուք քսել:

Թասի տաք ջրի մեջ լոգանքի համար գել լցնել, փրփրացնել, /ոչ մի դեպքում օճառի փրփուր մի արեք, քանի որ ալկալին մաշկի հանդեպ անխնա է, այն կարող է քայքայել մաշկի բնական շերտը/ և ոտքերը դնել ջրի մեջ 15-20 րոպե:

Այնուհետև մաքուր ջրով լվացեք, շատ լավ չորացրեք, հատկապես մատները, իսկ հետո եղունգների շուրջբոլորը կուտիկուլների հեռացնելու համար գել քսեք: 2-3 րոպեից հատուկ փայտիկով կուտիկուլները եղունգի շերտից հետ տարեք և, եթե կարող եք, ունելիով կամ փոքրիկ մկրատով կտրեք դրանք:

Հետո գեղեցիկ կտրեք եղունգները, իսկ անկյունները մի կլորացրեք, քանի որ հնարավոր է մաշկի մեջ ներաճելու վտանգ ստեղծվի և հարթեցրեք խարտոցով:

Խնամքի վերջում սնուցող քսուք քսեք և թեթև մերսեք:

Այդ ամենից հետո եղունգների վրա կարող եք ցանկացած լաք քսել: Եթե հաճելի չե գունավոր լաքը, կարող եք պաշտպանիչ լաք օգտագործել, այն կպաշպանի եղունգները վնասկար ազդեցությունից և ոտնաթաթերն էլ խնամված տեսք կունենան:

Եթե ոտքերը հոգնում են, ապա լավ ազդեցություն է ունենում ոտքերի հոգնածության համար նախատեսված շիթացիրը, որը կարելի է նույնիսկ գուլպայի վրայից օգտագործել և թողնել մնա ողջ օրը:

Ոտքերի խնամքը ոչ միայն արտաքին գրավչություն է հաղորդում, այլև հարմարավետություն: Եթե ոտքերը գեղեցիկ են, խնամված, ապա ինքներդ էլ ձեզ լավ կզգաք:

 
Ինչպես ազատվել կրունկների ճաքերից

Կրունկների չոր, անհարթ մաշկը, ճաքերն անհարմարություն են պատճառում յուրաքանչյուրին: Կրունկերի ճաքերը մաշկի գերեղջերացման հետևանքն են: Դրանց պատճառը կարող են լինել ավիտամինոզը, դիաբետը, գաստրիտը, ժառանգական, մաշկային և սնկային հիվանդությունները: Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժիշկ մաշկաբանի օգնությանն և նրա խորհրդով կատարել համապատասխան բուժում:

Չափազանց կարևոր են ոտքերի խնամքին ու հիգիենային հետևելը: Որպեսզի կրունկների մաշկը լինի նուրբ և հարթ անհրաժեշտ է ամիսն երեք անգամ, 30-ից 40 րոպե ոտքերը պահել օճառի և սոդայաջրի, ծովի կամ կերակրի աղից պատրաստված լուծույթի մեջ և կոշտ լաթով շփել դրանք: Խորհուրդ է տրվում օգտագործել երիցուկի, կանթեղախոտի, կատվալեզվի, տերեփուկի արմատներից եփուկ պատրաստել և կրունկները պահել այդ եփուկի գոլորշու վրա կամ դրանով թրջոցներ դնել. Լաթը թրջեք, դրեք կրունկների վրա, փաթաթեք ցելոֆանով, բինտով կապեք և հագեք տաք գուլպաներ: 1-2 ժամ անց դրանք հանեք, պեմզայի օգնությամբ չորացած մաշկը քերեք և քսեք սնուցող քսուք: Կրունկների ճաքերը կարելի է բուժել նաև մեղրով: Եթե մեղրի նկատմամբ չկա օրգանիզմի մերժման ռեակցիա, ապա այն քսեք բամբակե լաթին, դրեք վերքի վրա և թողեք մինչև առավոտ: Ժողովրդական բժշկության մեկ այլ միջոցի համաձայն, կրունկների ճաքերից ընդմիշտ ազատվելուն օգնում է նաև խոզի ճարպը: Քնելուց առաջ այն հաստ շրտով քսեք կրունկներին, փաթաթեք ցելոֆանով և հագեք բամբակյա գուլպաներ: Այս գործողությունը կրկնեք 2 շաբաթ շարունակ: Մեկ ամիս անց նույնպես կրկնեք և ընդմիշտ կմոռանաք ճաքերի մասին:

Եթե նշված միջոցները լինեն անօգուտ, ապա խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի: Հոգացեք Ձեր առողջության մասին, քանի դեռ այն չեք կորցրելhttp://www.xnet.am/read/12263/2988/

Комментариев нет:

Отправить комментарий