16.06.2013

Ամերիկացի գիտնականներն անտեսանելի թիկնոց են ստեղծել


Տեխասի համալսարանի մի խումբ ամերիկացի գիտնականներ հաղորդել են անտեսանելի թիկնոց ստեղծելու մասին: Խոսքը վերաբերում Է «մետաԷկրան» անվանմամբ գործվածքին, որը բաղկացած Է գերբարակ պղնձե եւ պոլիկարբոնատային թաղանթի ցանցկեն հյուսվածքներից: Ֆիզիկոսներին հաջողվել Է հասնել միկրոալիքների ցրման եւ չեզոքացման արդյունքի:

Ինչպես նշել Է «Նյու Ջոռնալ» հանդեսը, այս գործվածքով ծածկված օբյեկտները «թափանցիկ» են դառնում նշված ալիքների համար: Դեռ ավելին, գիտնականները հավատացնում են, որ ալիքներն անցնում են առարկայի միջով՝ ստեղծելով «բացակայության տպավորություն», ինչը թույլ Է տալիս տարածությունը տեսնել օբյեկտի միջով: Ինժեներներն այս փաստը համարում են գլխավոր նվաճումը: Հետազոտողներին հաջողվել Է փորձ դնել 18 սանտիմետր բարձրությամբ բարակ մետաղական գլանով: Գործվածքն առայժմ կարող Է թաքցնել փոքր առարկաներ, այսինքն՝ այդպիսի թիկնոցի տակ մարդուն թաքցնել, ավաղ, չի ստացվի:   

Գիտնականներն ասում են, որ գործվածքը մեծ ապագա ունի, քանի որ նորագույն տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել ռազմական նպատակներով:http://www.armzoog.ru/load/hetaqrqir/norowt_39_yownner/amerikaci_gitnakannern_antesaneli_t'iknoc_en_steghc'el/21-1-0-569

Комментариев нет:

Отправить комментарий