29.06.2013

Ամուսնու առնանդամը կտրած կնոջը ցմահ ազատազրկման են դատապարտել

Ամուսնու առնանդամը կտրած կնոջը ցմահ ազատազրկման են դատապարտել
Քալիֆորնիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել ամուսնու առնանդամը կտրած 50-ամյա Քեթրին Քյուն։
Կինը պայմանական ազատվելու համար  միջնորդություն կարող է ներկայացնել միայն յոթ տարի անց:
Ըստ քննության տվյալների` 2011թ. հուլիսին Քեթրին Քյուն, վիճելով ամուսնու հետ, քնաբեր էր լցրել նրա ճաշի մեջ, որից հետո նրան կապել էր  մահճակալին: Երբ տղամարդն արթնացել էր, Քեթրին Քյուն դանակով կտրել էր վերջինիս առնանդամը եւ այն դրել խոհանոցային լվացարանում տեղադրված թափոնների մանրացման սարքում: Դրանից հետո  կինը շտապօգնություն էր կանչել: 
Հանցագործության պահին ամուսինները ամուսնալուծության փուլում են գտնվել. ամուսինը ամուսնալուծության համար դիմել  էր կատարվածից երկու ամիս առաջ, հայտնում է lenta.ru-ն:
Քեթրինի փաստաբանները պնդել են, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Իր հերթին նախկին ամուսինը հայտնել է, որ  զրկվել է իր ինքնության կարեւորագույն տարրից:

Комментариев нет:

Отправить комментарий