29.06.2013

Facebook-ն արգելում է սեքս եւ բռնություն պարունակող գովազդները

Facebook-ն արգելում է սեքս եւ բռնություն պարունակող գովազդները
Facebook սոցցանցը հայտարարել է, որ իր էջերում չի թույլատրելու սեքս եւ բռնություն պարունակող գովազդները։ Որոշումը կայացվել է սոցցանցում կանանց նկատմամբ բռնություն պարունակող նյութերի վերաբերյալ քննարկումներ սկսվելուց մեկ ամիս անց։
«Մեր նպատակը տեղեկատվության ազատ փոխանակումն է, սակայն, միաժամանակ, օգտվողներին որոշակի բովանդակությունից պաշտպանելը», — ասված է ընկերության հաղորդագրությունում, որը մեջբերում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Reuters-ը։
Ընկերությունը նշում է, որ սեռական բռնություն պարունակող խմբերն ու էջերը թարմացումների համար փակ կլինեն։ Ընկերության մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ որոշումը լրատվական կայքերին չի վերաբերում։

Комментариев нет:

Отправить комментарий