12.06.2013

Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված երեխաներից երկուսի մայրը մարմնավաճառ են եղել. մասնագետ

Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված երեխաներից երկուսի մայրը մարմնավաճառ են եղել. մասնագետ
Միջազգային պրակտիկայում դեպքեր կան, երբ ինտերնետի միջոցով երեխաներին հավաքագրել են շահագործման նպատակով: Այս  մասին, այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան, ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը: Նրա խոսքով՝ մեզ մոտ համացանցի միջոցով սեռական հանցագործությունները եղել են անառակաբարո գործողությունների տեսքով: Թումասյանը նշեց, որ մի քանի դեպք էլ բացահայտվել է ծնողների զգոնության արդյունքում, երբ ծնողը պատահական տեսել է, թե ինչպես 8-10 տարեկան երեխայի հետ գտնվում են նամակագրական կապի մեջ: «Դրանից հետո եղել է ահազանգ, իսկ գիտեք, որ կիբերհանցագործության պարագայում բավականին արդյունավետ պայքար է իրականացվում եւ փաստերի առկայության հիման վրա հարուցվել է քրեական գործ»,- ընդգծեց Դավիթ Թումասյանը՝ հավելելով, որ Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված երեխաները կամ հայր չունեն կամ հայր:
Երկու դեպք էլ եղել է, երբ երեխաների մայրերը մարմնավաճառ են եղել: Թրաֆիքինգի ենթարկված երխաների ամենացածր տարիքը 13-ն է, իսկ մեծը՝ 17, իսկ թրաֆիքինգի ենթարկվածներից 6-ն աղջիկ են, 9-ը՝ տղա:

Комментариев нет:

Отправить комментарий