
Տիգրան մեծ Պողոտայից երեկ` հունիսի 11-ին, ոստիկանները բաժին են տարել 52 ամյա մի կնոջ, ով մանկահասակ երեխայի հետ մուրացկանությամբ է զբաղվել: Սակայն բաժնում պարզվել է, որ երեխան կնոջը չի:
Նա, այսպես ասած, վարձել է երեխային մուրացկանություն անելու նպատակով, որի դիմաց մեկ տարեկան երեխայի մորը վճարել է օրական մի քանի հազար դրամ: Պարզվել է նաեւ, որ մանկահասակ երեխայի մայրը 37-ամյա Գայանեն է, ով երեխային լույս աշխարհ բերելուց հետո լծվել է այդ «բիզնեսին»:
Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են, որ գործը ընթացք է ստացել, մայրը նույնպես հրավիրվել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:
Комментариев нет:
Отправить комментарий