18.06.2013

Արարատի մարզպետը ռիսկի տակ է. Մարզում չարաշահումների վերաբերյալ փաթեթը կուղարկվի ՀՔԾ

Արարատի մարզպետը ռիսկի տակ է. Մարզում չարաշահումների վերաբերյալ փաթեթը կուղարկվի ՀՔԾ
Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում դիզելային վառելիքի և պարարտանյութի բաշխման գործում բացահայտվել են խախտումներ: Մասնավորապես առավել շատ խախտումներ ու չարաշահումներ կատարվել են Արարատի մարզում: Այդ մասին այս պահին ընթացող ասուլիսում հայտարարեց Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

«Առավել խախտումներ, շատ խախտումներ մեր տեսչությունը հայտնաբերել է Արարատի մարզում: Բացահայտված դեպքերը արտառոց են», -հայտարարեց ֆիննախարարության պաշտոնյան` նկատելով, որ Արարատի մարզում իրենք ստուգել են 20-27 համայնք: Ստուգումների արդյունքում, ըստ Սոնա Ղարիբյանի, յուրաքանչյուր մարզում պետությանը հասցված վնասը կազմել է 83 մլն դրամ:

Տիկին Ղարիբյանը տեղեկացրեց, որ ստուգումների ամփոփումը դեռ չի ավարտվել և այս շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների մասին փաթեթը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:

Panorama.am-ի թղթակցի հարցին, թե այսինքն Արարտի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ռիկսի տա՞կ է, տիկին Ղարիբյանը պատասխանեց. «Կառավարության որոշմամբ, մարզպետները հստակ պարտականություններ ունեն. համայնքապետերի միջոցով նրանք կազմում են ցուցակները, որոնց պետք է բաշխումներ կատարվեն: Մարզպետների իմացությամբ է այդ ամենը տեղի ունեցել»:

Նկատենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում են այն գործերը, որոնցում ներգրավված են պաշտոնյաներ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий