18.06.2013

Հերթական ջրահեղձման դեպքը` Լոռիի մարզում

Հերթական ջրահեղձման դեպքը` Լոռիի մարզում 
Երեկ`հունիսի 18-ին, հերթական ջրահեղձումն է գրանցվել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում էNEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 01.33-ին մարզային փրկարարական վարչություն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի Կոշաբերդի փողոցի մոտակա լողավազանում, ենթադրվում է, մարդ է ջրահեղձվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ահազանգած քաղաքացին փրկարարներին ու ոստիկաններին հայտնել է, որ անցնելիս է եղել լողավազանի կողքով, և տեսել է, որ լողավազանի մոտ տղամարդու հագուստ կա դրված  ենթադրում է, որ մարդ է խեղդվել: Փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում լողավազանից, շուրջ 2.5 խորությունից դուրս է բերվել մոտ 35-40 տաեկան տղամարդու դի և հանձնվել իրավապահներին: Տղամարդու ինքնությունը դեռևս պարզված չէ:
Հրշեջ-փրրկարարները լողավազանից դուրս են բերել 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի

Комментариев нет:

Отправить комментарий