The Copenhagen Post-ի փոխանցմամբ՝ դանիացի աստղագետները հայտնել են 2013 թվականին ամուսնանալու համար լավագույն օրը: Փորձագետները խորհուրդ են տալիս ամուսնանալ սեպտեմբերի 7-ին (շաբաթ), ժամը 10.35-ին: Հենց այդ ժամանակ են Մարսն ու Վեներան որոշակի դիրք զբաղեցնում երկնքում և նրանց ազդեցությունը դրականորեն է անդրադառնալու նրանց վրա, ով պատրաստվում է ընտանիք կազմել: Ընդգծվում է, որ Մարսն ու Վեներան հանդիսանում են համապատասխանաբար արական ու իգական էներգիայի մարմնավորող և սիրահարներին երաշխավորում են տևական ու երջանիկ ընտանեկան կյանք: Դանիացի չինովնիկները չեն աջակցել աստղագետների սնահավատությանը, սակայն դա համարել են հետաքրքիր գաղափար: http://168.am/2013/07/27/255862.htm
Комментариев нет:
Отправить комментарий