Իրավաբան.net-ը գրում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ալիկ Բայադյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ալիկ Բայադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ.մայիսի 26-ի ժամը 17.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում Նորքի 9 զանգ. Այգեգործների X տան բնակիչ Ալիկ Բայադյանը կնոջը` Մելինե Սարգսյանին աշխատանքի դիմաց չվարձատրելու հարցի շուրջ X  ՍՊԸ տնօրեն Մինաս Խաչատրյանի և նույն ընկերության հիմնադիր սեփականատեր Վրույր Թադևոսյանի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով գնացել է Նորքի 5 զանգ. Գալշոյան X շենքի հետնամասում գտնվող խաղադաշտ, որտեղ խոսակցության ընթացքում միմյանց հասցեի տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում Մինաս Խաչատրյանը գլխով 1 անգամ հարվածել է Ալիկ Բայադյանի քթին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Դրանից հետո Բայադյանը ապօրինի կերպով ձեռք ձեռք բերած և իր մոտ պահվող ու տվյալ պահին գոտկատեղին կրած գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը` ռազմամթերք հանդիսացող թվով 8 փամփուշտներով լիցքավորած կրակել է Մինաս Խաչատրյանի ձախ ոտքի մակերեսին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Комментариев нет:
Отправить комментарий