27.07.2013

Մայրը վառարանում այրել է նորածնին

Մայրը վառարանում այրել է նորածնին
Կամչատկայի իրավապահները քրեական գործ են հարուցել մի քանի օր առաջ իր նորածին երեխային գազանաբար սպանած կնոջ վրա: Հանցագործության մանրամասները արդեն ճշտվել են: Ուստ-Կամչատսկ ավանի բազմազավակ բնակչուհին իր բնակարանում ինքնուրույն ծննդաբերելուց հետո որոշել է ազատվել երեխայից և ընտրել է ամենադաժան տարբերակը: Երեխայի ծնվելու հաջորդ օրը նա փոքրիկի մարմինը տեղադրել է վառարանի մեջ և այրել: Ինչպես հաղորդում է տարածաշրջանային լրատվամիջոցը` նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Մոր կողմից նորածնի սպանություն» հոդվածով:
http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий