27.07.2013

Առաջիկա 5 օրերին ուղեվարձը դարձնել 50 դրամ. պահանջում են ակտիվիստները

Առաջիկա 5 օրերին ուղեվարձը դարձնել 50 դրամ. պահանջում են ակտիվիստները
Մոտ մեկ ժամ է` քաղաքապետարանի դիմաց հավաքված է մեծ թվով մարդկանց բազմություն: Բողոքի ակցիան իրականացնող հարյուրավոր երիտասարդներին միացել են նաև քաղաքացիներ: Ակտիվիստները ընթերցեցին յոթ կետից բաղկացած իրենց պահանջները: Պահանջներից մեկով նրանք պահանջում են, որ ուղևորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին դառնա 50 դրամ: Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում էին նաև անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:
Նշենք, որ ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի երիտասարդներն իրենց պահանջներով փաստաթուղթը փոխանցեն քաղաքապետարան:
Այս պահին ակցիան շարունակվում է, ակտիվիստները բղավում են «Մենք ենք տերը մեր երկրի», «Հեռացեք», «Ամոթ»:
http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий