![]()
Հուլիսի 23-ին ՌԴ Սվիրսկ քաղաքի ոստիկանական բաժանմունք է դիմել 11-ամյա Տոլյա Բ-ի խորթ հայրը և հայտարարել երեխայի անհետացման մասին: Ներկայումս որոնումները, որոնց ներգրավված են ոստիկաններ ու 50 կամավորներ, արդյունք չեն տվել: Ծնողները տեղեկացրել են, որ իրենց ընտանիքը բազմազավակ է` ունեն 6 երեխա: Տոլյան նրանցից ավագն է և վերջին շրջանում տան հոգսերն ու փոքրերի խնամքի մեծ մասը ընկել էր նրա ուսերին: Նա ծնողներից բավարար ուշադրության չէր արժանանում: Երբ երեխայի մայրը ծննդատուն է գնացել 7-րդ երեխային լույս աշխարհ բերելու, Տոլյան օգտվել է առիթից ու տնից փախել: Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են:
|

Комментариев нет:
Отправить комментарий