27.07.2013

Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից

PanARMENIAN.Net -ը գրում է, որ  Հրաչյա Հարությունյանը գրավոր դիմել է քննիչներին` խնդրելով, որ իր շահերը ներկայացնեն այլ պաշտպաններ, նրանց թվում Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը:
Հղում անելով Московский комсомолец-ին,PanARMENIAN.Net -ը նաև նշում է, որ մինչ այս Հարությունյանի շահերը ներկայացնող դատապաշտպան Ալեքսանդր Մալցևը պարզաբանել է, որ հայ վարորդը նման որոշում, ամենայն հավանականությամբ, կայացրել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:Հարությունյանին պաշտպանելու Մալցևի նախապայմաններից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության կողմից զոհերի հարազատներին 1-ական մլն ռուբլի, իսկ վիրավորներին՝ 500 հազարական ռուբլի վճարումը: «Ես արել եմ` ինչ կարող էի` փոխեցի հասարակական կարծիքը, որ դա սպանություն չի եղել, այլ անզգուշորեն կատարված հանցագործություն և այստեղ համալիր մեղքի մասին է խոսքը: Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային հանգստություն և համբերություն, որովհետև սա միայն սկիզբն է»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Մալցևը:

Комментариев нет:

Отправить комментарий