27.07.2013

Ուսման վճարները բարձրացվում են աղքատության աճին զուգընթաց - See more at: http://maxinfo.am/6716.html#sthash.OHgcOb4y.dpuf

g_image (3)  Այսօր` հուլիսի 27-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի երիտասարդական թևի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը տեղեկացրեց, որ մի խումբ երիտասարդներ միավորվել են կառավարության կողմից բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ պայքարելու համար: Բանախոսը հավելեց նաև,  որ ինքը դիմելու է բոլոր բուհերի ուսխորհրդի նախագահներին՝ իրենց միանալու և առաջարկությունների փաթեթ ստեղծելու համար: «Մենք պետք է միավորվենք խնդիրը լուծելու համար: Արդեն ունենք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահի համաձայնությունը: Պետք է հանդիպենք նաև մյուսների հետ, որից հետո կառավարությանը կներկայացնենք փաթեթ»,-ասաց նա: Հռիփսիմե Մարգարյանը հիշեցրեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախապես հայտարարել էր, որ վարձավճարները բարձրանալու են 20-ից 100 հազար դրամով, այնինչ արդեն հինգ բուհում բարձրացրել են 100-200 հազարով: Ասուլիսի մեկ այլ հյուրը` տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ակտիվիստ Ռուբեն Ալանեկյանը, ով ևս միացել է վարձավճարների իջեցման համար ուղղված պայքարին, ընդգշեց, որ կրթության ոլորտի թանկացումը պետք չէ տարանջատել մյուս թանկացումներից, քանի որ, ըստ նրա, դրանք միմյանց հետ կապված են: «Մենք այսօր չունենք բարելավված կրթական ոլորտ, այդ միֆերը չեն համապատասխանում իրականությանը, թե բարեփոխումներ են արվում: Այն գումարները, որոնք վճարում են ուսանողները երբևէ չեն նպաստել գիտության զարգացմանը, դրանք գնում են կոնկրետ մարդկանց գրպանները: Այսօր բոլոր բուհերը ծայրից ծայր կուսակցականացված են: Այսօր նրանք պետք է մտածեն ծառայել կուսակցությա՞ն շահերին, թե՞ ուսանողների»,- ասաց նա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշադրության արժանացավ նաև այն փաստը, որ պաշտոնական թվերով աղքատությունն այսօր Հայաստանում աճել է, սակայն ուսման վճարները, այնուամենայնիվ, բարձրացվել են: Ռուբեն Ալանեկյանը վերջում նշեց, որ պայքարի միջոց է համարում նաև դասադուլը: - See more at: http://maxinfo.am/6716.html#sthash.OHgcOb4y.dpuf

Комментариев нет:

Отправить комментарий