
Ճապոնական Ֆուկուսիմա նահանգում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո անցկացված ստուգումների ընթացքում վահանագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 18 երեխաների մոտ:
Այս ամսվա սկզբին հետազովել են մինչեւ 18 տարեկան 210 հազար երեխա եւ դեռահաս: Վահանաձեւ գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 18 երեխաների մոտ: Հիվանդության ախտանիշեր են հայտնաբերվել 25 մարդու մոտ: Ըստ Ճապոնիայի կառավարության ծրագրերի` հետազոտություն պետք է անցնի 360 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
Ֆուկուսիմա նահանգի Բժշկական համալսարանի փորձագետները բազմիցս կասկած են հայտնել, որ ԱԷԿ-ի վթարն առաջացրել է հիվանդությունների աճ: Թեեւ գիտնականների ոչ միանշանակ կարծիքին, փորձագետները որոշել են հատուկ խումբ ստեղծել տվյալ իրավիճակին հետեւելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները նույնպես կարծում են, որ ԱԷԿ-ի վթարից հետո ուռուցքաբանական հիվանդությունների վտանգն աննշան բարձրացել է: Ըստ գիտնականների` վահանագեղձի քաղցկեղի վտանգը Ֆուկուսիմայի բնակիչների շրջանում կկազմի 0,85% կանանց մոտ եւ 0,23% տղամարդկանց մոտ, սովորական պայմաններում քաղցկեղի զարգացման դեպքում` համապատասխանաբար 0,76% եւ 0,21%:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը տեղի էր ունեցել 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում գրանցված 9,0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո: Վթարը վերջին 25 տարվա ընթացքում ամենախոշորն էր Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Տեղի էր ունեցել ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ եւ ծով:
Комментариев нет:
Отправить комментарий