11.08.2013

10 օր առաջ բանակում կրակոցից մահացած զինվորի գործով կալանավորված մայորի մեղքով ևս 2 զինվոր է սպանվել. զինվորի հայր

10 օր առաջ բանակում կրակոցից մահացած զինվորի գործով կալանավորված մայորի մեղքով ևս 2 զինվոր է սպանվել. զինվորի հայրԱրցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի գործով կալանավորված գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանի մեղքով Արմանից առաջ ևս երկու զինծառայող է սպանվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է 20-ամյա Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը:http://168.am/2013/08/10/261888.html
Նրա խոսքով՝ կատարվածն ինքնասպանություն չէ, որ որակել են, այլ սպանություն է: «Իմ տղայի սպանությունից առաջ ապրիլի 19-ին էլ սպանվել էր զինծառայող Րաֆֆի Մարաշյանը: Մեկ զինծառայող էլ կա: Իսկ այն լրատվամիջոցները, որոնք տվել են, թե կատարվածը ինքնասպանություն է, պետք է հրապարակավ ներողություն խնդրեն»,-ասել է նա:

Комментариев нет:

Отправить комментарий