30.08.2013

Լեհ աղջիկը պատրաստվում է քնել 100.000 տղամարդու հետ ողջ աշխարհից

 Երիտասարդ լեհ աղջիկ Աննա Լիսեվսկան իր առաջ բարդ խնդիր է դրել՝ քնել 100.000 տղամարդու հետ ողջ աշխարհից: Իր կայքում աղջիկը հայտարարել է սեքս-մարաթոնի մեկնարկի մասին, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր տղամարդ, եթե, իհարկե, ցանկանա:
«Ես ուզում եմ տղամարդկանց Լեհաստանից, Եվրոպայից ու ընդհանրապես՝ ողջ աշխարհից: Ես սիրում եմ սեքսը, զվարճանքը և տղամարդկանց»,- The Huffingon Post-ի փոխանցմամբ՝ ասել է աղջիկը: Նա ստեղծել է առանձին կայք և ֆեսբուքյան էջ, որոնցում յուրաքանչյուր ցանկացող կարող է օգնել աղջկան՝ հասնելու իր նպատակին, միայն գրանցվելով:
Վարշավայի 21-ամյա բնակչուհին արդեն ամեն ինչ հաշվարկել է: Յուրաքանչյուր տղամարդու նա կհատկացնի սեքսի համար 20 րոպե: Շատ է, թե քիչ՝ Լիսեվսկայի համար կարևոր չէ, քանի որ, նրա հաշվարկներով, նպատակին հասնելու համար նա կծախսի 20 տարի՝ պայմանով, որ ռեկորդներ նա սահմանելու է միայն հանգստյան օրերին:

Комментариев нет:

Отправить комментарий