30.08.2013

Լրանում է Մարս անվերադարձ գնալ ցանկացողների հայտերի ընդունումը

 Mars One նախագիծը, որը ենթադրում է մարդկանց անվերադարձ ուղևորությունը Կարմիր մոլորակ, օգոստոսի 31-ին դադարում է առցանց հայտերի ընդունումը։
Ինչպես գրում է նախագծի պաշտոնական կայքը, հայտեր ներկայացրածները որոշ ժամանակ անց մասնակցելու են երկրորդ փուլին։ Նշենք, որ մինչև 2015 թվականի հուլիսը, կազմակերպիչները կընտրեն հնարավոր մասնակից 24 անձանց, ովքեր էլ հենց հաջորդ 7 տարիների ընթացքում կանցնեն ծավալուն նախապատրաստական փուլ՝ մեկնելու ու մնալու Մարս մոլորակ։ Մարդկանց խմբերը Երկրին ամենամոտ հաջորդ մոլորակ են գնալու 4-ական խմբերով, որոնցից առաջինների ուղևորությունը կարժենա 6 մլրդ դոլար, իսկ ամեն հաջորդը՝ 4 մլրդ։
Mars One շահույթ չհետապնդող նախագիծը ենթադրում է, որ 2023 թվականին կկարողանա մարդկանց խումբ ուղարկել Մարսի մակերես, ովքեր բնակություն կհաստատեն ավելի վաղ ռոբոտների կողմից պատրաստված բնակատեղիում։ Նախագծի կարևորագույն կետն այն է, որ մարդկանց հետ վերադարձ չի ենթադրվում։

Комментариев нет:

Отправить комментарий