23.08.2013

Ռուսաստանից արտաքսվել է մոտ 12 հազար ադրբեջանցի

Ռուսաստանից արտաքսվել է մոտ 12 հազար ադրբեջանցի
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը հրապարակել է այն անձանց ցուցակը, ում մուտքը Ռուսաստան արգելվում է: Դաշնային ծառայության տվյալներով՝ կարգելվի ավելի քան 300 հազար օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Այս մասին, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնում է «Haqqin.az» լրատվական գործակալությունը
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ տարվա սկզբից մոտ 200 հազար ներգաղթյալ է արտաքսվել Ռուսաստանից, ովքեր խախտել են միգրացիայի մասին ռուսական օրենքները:
Աղբյուրը գրում է, որ նման ճակատագրի են արժանացել ավելի քան 180 հազար օտարերկրացիներ: Գերակշռում են քաղաքացիներ Ուզբեկստանից (41 %), Տաջիկստանից (21 %), Ղրղզստանից (9 %), Ադրբեջանից (6 %) և Ուկրաինայից (4%): Աղբյուրը նշում է, որ այդպիսով մոտ 12 հազար ադրբեջանցի է արտաքսվել Ռուսաստանից:
ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը նշել է, թե 120 հազար օտարերկրյա քաղաքացիների արտաքսման հարցը դեռևս քննարկվում է, ապա հավելել, որ ընդհանուր առմամբ 300 հազար օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր խախտել են ռուսական օրենսդրությունը, այլևս չեն կարող մուտք գործել Ռուսաստան: Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ «ռիսկային խմբում» գտնվող ներգաղթյալների ընդհանուր թիվը ողջ երկրում կազմում է մոտ 3մլն մարդ: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий