Հեռավորարեւելյան Խաբարովսկի մոտ Ամուրի մակարդակը անցել է յոթ մետրի սահմանը: Մինչեւ կրիտիկական կետը դեռ մեկ մետր կա, բայց իշխանությունները հայտարարել են, որ խաբարովսկցիներին կտեղահանեն նույնիսկ այն դեպքում, երբ գետի ջրի մակարդակը հասնի 7.8 մետրի: Արդեն իսկ ջրի տակ է անցել 22 բնակավայր: Նույն Խաբարովսկի մի մասը նույնպես անցել է ջրի տակ: Փրկարարները շարունակում են ժամանակավոր պատնեշների կառուցումը: Պատնեշի ընդհանուր երկարությունը մոտ տասը հազար մետր է: Առաջիկա հանգստյան օրերին ձուրը կարող է բարձրանալ եւս 25-75 սմ-ով: Համապատասխան աշխատանքային խումբը բնակչությանն առաջարկում է չսպասել եւ հեռանալ վտանգավոր գոտուց: Չնայած բացատրական աշխատանքին շատ քչերն են համաձայնվում թողնել իրենց տները:
Խաբարովսկի երկրամասում, Ամուրի, Մագադանի մարզերում, ինչպես նաեւ Հրեական ինքնավար մարզում հայտարարվել է արտակարգ դրություն:
Ջրհեղեղների հետեւանքով մի շարք բնակավայրեր զրկվել են նաեւ խմելու ջրից:
http://top-news.am/
Комментариев нет:
Отправить комментарий