shamshyan.com Քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց: Փրկարարա-որոնողական աշատանքները ղեկավարում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Տեղափոխող բրիգադը հայտնեց, որ ի ուրախություն կա կենդանության նշաններ, ու հիմա արդեն բժիշկները իրենք են պայքարում երիտասարդի կյանքի համար: Ողջ ընթացում տեղում էր նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Թե ինչ հանգամանքներում է երիտասարդը հայտնվել նշված փոսում դեռեվս պարզվում է: Սակայն հավաքվածներն ասում էին, որ նշված փոսը փորվում էր ջրահեռացման խողովակներ անցկացնելու համար, և չի պահպանվել անվտանգության կանոնները, իսկ Շենգավիթ Վարչական շրջանկի կոմունալ ծառայության աշխատակիցներն էլ հայտնում էին, որ այն փորվել է ապօրինի, ինչը հավաքված մարդկանց մոտ զայրութ առաջացրեց: Իսկ իրականությունը պարզելու համար պետք է աշխատեն ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչները: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ երիտասարդը նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Սեթրակ Մամիկոնյանն է:Հավաքվածները հայտնում էին, նաև, որ Ս. Մամիկոնյանի հետ եղել է ևս մեկ հոգի, ում կարողացել են քաղաքացիները դուրս բերեն փոսից և նա նույնպես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա էլ 21-ամյա Ժորա Մինասյանն է: --- 20:39 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Ս. Մամիկոնյանը մահացավ:Իսկ Ժ. Մինասյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Комментариев нет:
Отправить комментарий