17.08.2013

Եզակի որս` շնաձուկ շնաձկան մեջ

Եզակի որս` շնաձուկ շնաձկան մեջ
ԱՄՆ-ի Դելավեր նահանգում եզակի որս է գրանցվել. շնաձուկ շնաձկան մեջ: Շնաձկների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականները նախ ջուրն են իջեցրել փոքրիկ ձուկ` որպես խայծ: Նրան է մոտեցել վագրային շնաձուկը, սակայն խայծը կուլ է տվել ուրիշ` ծովաշուն անվամբ ավելի փոքրիկ շնաձուկ: Վագրային շնաձկանը այս «անհարգալից» վերաբերմունքը դուր չի եկել և նա կուլ է տվել ծովաշանը: «Այ քեզ բան` 1 մետրանոց շնաձկանը ամբողջովին կուլ է տվել մեկ այլ շնաձուկ»,-գրել են գիտնականները իրենց պաշտոնական էջում: Արդյունքում, նրանք միանգամից երկու շնաձուկ են հանել ջրից:
Աղբյուրը` topnews.ru

Комментариев нет:

Отправить комментарий