Պարտիզանսկ քաղաքում խուլ ու համր աղջիկը դանակով հարձակվել է հարազատների վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին: Նա վնասել է քնած խորթ մորը, հորը և տատիկին: Խորթ մայրը հասցրել է զանգահարել ոստիկանություն: Նրան և ամուսնուն տարել են հիվանդանոց, իսկ տատիկը տեղում մահացել է: Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղջիկը քննիչներին ասել է, թե դանակով փորձել է գրավել ծնողների ուշադրությունը:
Ողբերգությունից առաջ ծնողները բարկացել էին աղջկա վրա:
Комментариев нет:
Отправить комментарий