ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերերից է, «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել է, թե այս օրերին գործարանը չի աշխատում: Սակայն նա հերքել է այն լուրերը, թե դա հետևանք է ՊԵԿ-ի կողմից իրենց նկատմամբ լուրջ ճնշումների:
Ստորև ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը:
-Պարոն Հակոբյան, արդեն որքան ժամանակ է՝ «Կիլիկիա» գարեջուրը շուկայում շատ քիչ քանակությամբ է, անգամ տեղեկություններ կային, որ հնարավոր է՝գործարանը փակեք: Ի վերջո, ինչպե՞ս եք փորձում հաղթահարել այդ հարցերը:
-Մեր վիճակը երբեք վատ չի եղել, մեր վիճակը միշտ էլ լավ է եղել, լավ կա ու լավ էլ մնալու է: Ուղղակի մի բան նշեմ, որ ժամանակին, երբ շուկայում գարեջուր չկար, մի երկու-երեք օր մենք տեխնիկական խնդիրներ ունեինք: Սարքավորում էր փչացել, դրա համար նման խնդիր կար:

-Բայց նշվում է, որ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ գործարանը լուրջ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, ժամանակին հարկերը չի վճարում: Ու ճնշումներ են գործադրվում, որպեսզի այն փակեն:
-Ուրեմն ՊԵԿ-ի հետ մենք ոչ մի անգամ խնդիր չենք ունեցել արդեն շուրջ 11 տարի՝ 2002թ. այս կողմ: Դուք ինձ լավ եք ճանաչում, կարծում եմ գիտեք, որ ինձ վրա չեն կարող ճնշում գործադրել: Իրականում որևէ ճնշում չկա: Մենք այն ժամանակ էլ ենք ունեցել ապրանք, և ովքեր ցանկացել են գնել, մենք վաճառել ենք: Ու այսօր էլ ունենք ապրանք, և ով գալիս է, մենք վաճառում ենք: Որևէ սահմանափակում, որևէ խոչընդոտ, որևէ բան գոյություն չունի, վստահեցնում եմ Ձեզ: Օրինակ ՝այս պահին եթե գաք գործարան, կտեսնեք, որ ամբողջ գործարանը կանգնած է, ու կարող եք ենթադրել, թե ինչ-որ մեկի պատճառով, բայց ջուր չկա,դրա համար է կանգնած: Ի՞նչ անեմ: Նախօրեին ևս այդ վիճակն էր: Այսինքն՝ նման խնդիրներ գործարանը հաճախ է ունենում: Պետք չէ դա վերցնել ու կապել չգիտեմ ում հետ:

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий