30.08.2013

Դեզոդորանտի սխալ օգտագործումը կարող է մահվան հասցնել


Դեզոդորանտի սխալ օգտագործումը կարող է մահվան հասցնել: 11 տարեկան երեխաների կեսը սփրեյի տեսքով դեզոդորանտ է գործածում՝ չմտածելով սխալ օգտագործման պարագայում առաջացող վտանգի մասին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Դեզոդորանտների վրա գրված է, որ դրանք պետք է օգտագործել լավ օդափոխված տարածքում: Չնայած դրան, գովազդներում ցուցադրվում է, թե ինչպես են ոտքից գլուխ այն ցողում լոգասենյակում, ինչն արգելված է՝ գազախցիկի արդյունքից խուսափելու համար: Արդեն իսկ պատանու մահվան դեպք է արձանագրվել:
16-ամյա Ջոնաթան Քայփվելլը լոգասենյակում մահացել է սրտի կաթվածից: Դիահերձման ժամանակ տղայի արյան մեջ մեծ քանակությամբ պրոպան եւ բութան գազ է հայտնաբերվել, որը թույլատրելի չափը գերազանցել է 10 անգամ: Այս գազերը կան դեզոդորանտների մեծ մասի պարունակության մեջ: Բժիշկները կարծում են, որ դրանք պատանու օրգանիզմում կուտակվել են երկար ժամանակի ընթացքում: Ջոնաթանն այն սխալ է օգտագործել՝ ցողելով ամբողջ մարմին, ներառյալ՝ մազերին: Արդյունքում նրա շնչած թթվածնում մշտապես թունավոր գազեր են եղել, ինչն էլ սրտի կաթված է առաջացրել:
Պարզվել է՝ նման դեզոդորանտների մեծ մասը նախատեսված են 13-18 տարեկանների, կամ էլ մեծահասակների համար: Բժիշկները զգուշացնում են, որ շատ հարդաջրեր ալերգիկ նյութեր են պարունակում, որոնք կարող են ասթմա, շնչառական խնդիրներ, մշտական գլխացավեր, սրտխառնոց առաջացնել:

Комментариев нет:

Отправить комментарий