
Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում ստացած 19-ամյա Արշակ Լազրի Մկրտչյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը` Լազեր Մկրտչյանը:
Նա նշեց, որ խոսել է գլխավոր բժշկի, որդու հետ, եւ նրանք ասել են, որ լուրջ բան չկա, վիճակը նորմալ է:
Արշակ Մկրտչյանը ազդրի վերին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել, նա գտնվում է Ալաշյանի զինվորական հոսպիտալում: Ի դեպ, աշնանը կլրանա Արշակի ծառայության մեկ տարին: Նա Արարատի մարզի Հնաբերդ գյուղից է, ընտանիքում երկու երեխա են, ավագը` քույրը, ամուսնացած է: Արշակի հայրը աշխատում է գյուղի դպրոցում` որպես ուսմասվար, մայրը չի աշխատում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետի հատկանիշներով` սպանության փորձ շատերիկյանքի համար վտանգավոր ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մերի Սարգսյանը նշեց, որ կատարվում է նախաքննություն:
Комментариев нет:
Отправить комментарий