
Էդինբուրգի եւ Վիեննայի գիտնականները սրվակում մարդկային փոքր ուղեղ են աճեցրել: Դա թույլ կտա հետազոտողներին ուսումնասիրել, ինչպես են օրգանները զարգանում արգանդում եւ կօգնի ախտորոշել այնպիսի նյարդաբանական ու հոգեկան խնդիրներ, ինչպիսիք են շիզոֆրենիան ու աուտիզմը իրենց նախնական փուլում: Այդպիսի օրգաններ կօգտագործվեն նաեւ դեղամիջոցների փորձարկումների ժամանակ:
Ընդամնեը մի քանի սանտիմետր երկայնքով նմուշները կազմված են գլխուղեղի բջիջների շերտերից, որոնք առավելագույնս նման են էմբրիոնալ մակարդակում դրա ձեւավորմանը: Այս պահին համակարգային կառույցները չեն հասել մեծ չափերի, քանի որ սնուցող նյութերն ու թթվածինը կենտրոնական բաժիններ առանց արյան շրջանառության կամ այլ սնուցման համակարգի չեն ահսնում, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ մեջբերելով The Guardian-ին:
Յուրգեն Կեոբլիչը նշել է, որ արհետսականորեն աճեցված այս ուղեղը ստեղծվել է ուսումնասիրման, այլ ոչ թե աշխատանքի ահմար: «Դա շարժիչ է, որը երբեք չի շարժվի, սակայն այն կարելի է ուսումնասիրել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ ինչ կա ներսում»,- հայտնել է Յուրգենը, հաղորդում է «Delate նովոստին»:
Комментариев нет:
Отправить комментарий