30.08.2013

«Ժամանակ». Ամեն ինչ որոշվելու է Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում

«Ժամանակ». Ամեն ինչ որոշվելու է Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում
«Ժամանակի» տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։  Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Հանդիպման հիմնական թեման նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն է:
Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ նույնիսկ այս պահին, երբ ամեն ինչ թվում է վերջնականապես համաձայնեցված է Բրյուսելի հետ եւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անկասելի է, եւ գրեթե կասկածի տեղ չի թողնում, այնուամենայնիվ ամեն ինչ վճռվելու է ՀՀ եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ին նախատեսված հանդիպման ժամանակ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Комментариев нет:

Отправить комментарий