30.08.2013

Ամերիկացի ութամյա տղան առեւանգել է մոր մեքենան եւ քրոջ մահվան պատճառ դարձել

Ամերիկացի ութամյա տղան առեւանգել է մոր մեքենան եւ քրոջ մահվան պատճառ դարձել
Ամերիկացի ութամյա տղան առեւանգել է մոր մեքենան եւ չկարողանալով ղեկավարել այն`  հարվածել է հեռագրասյանը: Զոհվել է նրա հետ մեքենայում գտննվող վեցամյա քույրը: Միջադեպը տեղի է ունեցել Արիզոնայի Ֆինիքս քաղաքում: 
Քաղաքի ոստիկանությունից պատմել են, որ օգոստոսի 28-ի երեկոյան 911 ծառայությունը ահազանգ է ստացել մի կնոջից, որը հաղորդել էր իր երեխաների առեւանգման մասին: Ըստ այդ կնոջ` ինքը երեխաներին պառկեցրել էր քնելու, իսկ կես ժամ անց, երբ  մանկասենյակ էր մտել,  նրանք անհետացել էին,  հայտնում է NBC News-ը:
Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը հայտնաբերել էր հեռագրասյանը բախված մեքենան, որի մեջ գիշերազգեստով երեխաներ են եղել: Ղեկի մոտ նստած տղան աննշան վնասվածքներ է ստացել: Քրոջ վերքերը մահացու են եղել: Ըստ ոստիկանների` աղջիկը ամրագոտին չէր կապել, հայտնում է lenta.ru-ն:
Ականատեսները պատմել են, որ տղան մեքենա վարել գիտեր, նա կանգ է առել  կարմիր լույսի տակ եւ հետեւել ճանապարհային երթեւեկության մյուս կանոններին:

Комментариев нет:

Отправить комментарий