
Հայտնի է դարձել Դիլիջանի ոլորաններում «Պազ» մակնիշի ավտոբուսի վթարի ենթարկվելու հետեւանքով տուժած 18 անձանց ինքնությունը: Ոստիկանության Դիլիջանի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մեքենայի ղեկին եղել է 53-ամյա Համլետ Պետրոսյանը:
Վթարի հետեւանքով տուժած մյուս ուղեւորներն են` Նաիրա Գրիգորյանը, Արմինե Գրիգորյանը, Կարինե Ասատրյանը, Լիպարիտ Գեւորգյանը, Հասմիկ Խաչատրյանը, Նաիրա Բրուտյանը, Ժաննա Սուքիասյանը, Գրետա Զաքարյանը, Արմեն Մաղաքյանը, Կարինե Ասծատրյանը, Շուշաննա Միրզոյանը, Արուսյակ Նարինբեկյանը, Լենա Հարությունյանը, Նաիրա Գալստյան, Դերենիկ Մաիլյանը, Գյուլնարա Աղեկյանը, Ցողիկ Պողոսյանը: Մեր տեղեկություններով, նրանք բոլորը Փարաքարի հիմնական դպրոցի աշխատակիցներ են, որոնք էքսկուրսիա էին գնում:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Դիլիջանի ոլորաններում ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ վիրավորներ: Վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9.15-ի սահմաններում, այժմ ոստիկանները իրենց մեքենաներով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` «Պազ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի ճանապարհին` ոլորաններից ընկել է ներքեւ, մահացածներ չկան, բայց կա 18 վիրավոր:
Комментариев нет:
Отправить комментарий