
Վրաստանում վթարի ենթարկված հայտնի հաղորդավար Արամ Չախոյանին եւ նրա ընկերոջը` Էդվարդ Սարգսյանին, այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն Վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ երկուսի վիճակն էլ լավ է: Արամ Չախոյանի մոտ առկա է քթի, աջ կողի, այտոսկրի կոտրվածք, իսկ Էդվարդ Սարգսյանի մոտ` աջ ազդրի, ձախ ձեռքի կոտրվածք, վնասվածք ճակատին եւ այլն: Գագիկ Մանուկյանն ասաց, որ Էդվարդ Սարգսյանն ավելի շատ կմնա հիվանդանոցում, քան Արամ Չախոյանը, ավելին` հնարավոր է հետագայում Էդվարդին վիրահատելու անհրաժեշտություն առաջանա:
Վթարի հետեւեանքով մյուս տուժողի` Աննա Պողոսյանի մասին նոր տվյալներ ճշտել չհաջողվեց, քանի որ «Մալաթիա» բժշկական կենտրոնից տեղեկություն չեն տալիս:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն էր ստացել, թե Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել էր սահման, դիմավորել նրանց եւ բերել Երեւան:
Комментариев нет:
Отправить комментарий