30.08.2013

Ֆեյսբուքյան սպամերների եկամուտը տարեկան 200 միլիոն դոլար է

Ֆեյսբուքյան սպամերների եկամուտը տարեկան 200 միլիոն դոլար է
     Իտալացի հետազոտողներն ուսումնասիրել են ֆեյսբուք սոցիալական ցանցով ստացվող spam-երը և եկել են այն եզրակացության, որ այդ բիզնեսով զբաղվողների եկամուտը տարեկան կազմում է 200 մլն դոլար: Հետազոտողներ Անդրեա Ստոպան և Կարո դե Միշելը սովորական գրառումը սպամից տարբերելու համար վերլուծել են սոցիալական ցանցի ավելի քան 100 հազար էջ: Նրանք վերլուծել են նաև այն ինտերնետ ռեսուրսները, որի միջոցով կարելի է spam ծառայություններ մատուցել: Պարզվել է, որ 30 հազար բաժանորդի հասցեով սպամ նամակներ ուղարկելն արժե 13 դոլար, իսկ 100 հազար բաժանորդ ունեցող էջինը` 58 դոլար: Հաշվարկները ցույց են տվել, որ սպամերներն օրական 18 հազար հասցեով հրապարակում ուղարկելով տարեկան աշխատում են 200 միլիոն դոլար: Պարզվել է նաև, որ նրանք ֆեյսբուք սոցիալական ցանցի գործընկերները չեն:
Աղբյուրը` hitech.vesti.ru

Комментариев нет:

Отправить комментарий