30.08.2013

Ինտերնետ կախվածության բուժում հոսանքահարման միջոցով

Ինտերնետ կախվածության բուժում հոսանքահարման միջոցով
     Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչպես ծխելը, այնպես էլ` սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում: ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն առաջարկում են ինտերնետ կախվածությունը բուժել հոսանքահարման միջոցով: Այս ոչ այնքան հաճելի «բուժման» եղանակի հեղինակները կարծում են, որ այն կփրկի սոցիալական ցանցերով տարված հազարավոր մարդկանց, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցցանցերում: Երիտասարդ գիտնականները սարքն անվանել են Պավլովի «հարված»` ի նշան ռուսազգի Նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովի, ով ի թիվ այլ հայտնագործությունների, ուսումնասիրել է պայմանական ռեֆլեքսները:
Աղբյուրը` hitech.vesti.ru

Комментариев нет:

Отправить комментарий