22.08.2013

22 տարի առաջ գերի ընկած զինվորի մայրը մինչեւ այսօր դուռը բաց է թողնում նոր քնում, որ որդին չգա դուռը փակ տեսնի

22 տարի առաջ գերի ընկած զինվորի մայրը մինչեւ այսօր դուռը բաց է թողնում նոր քնում, որ որդին չգա դուռը փակ տեսնի 
22 տարի առաջ Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանցիների կողմից շրջափակումից հետո անհետ կորած Ս.Գ-ի մայրը մինչեւ այսօր իրենց տան դուռը փակ չի պահում, որ որդին հանկարծ չգա եւ դուռը կողպած տեսնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը:
Նա պատմեց, որ Ս.Գ-ն 24 տարեկան հասակում է անհետ կորել: Նա ամուսնացած է եղել, սակայն կինը որոշ ժամանակ անց սպասելուց հետո  մեկ ուրիշի հետ է ամուսնացել: «Այնինչ մայրը 100 տոկոս համոզված է, որ որդին կենդանի է ու անընդհատ սպասման մեջ է: Դուռը բաց է թողնում քնում, որ որդին գա, դուռը փակ չտեսնի: Այն աստիճան համոզված է, որ որդին, ուր որ է, գալու է, որ ամեն անգամ ճաշի պատրաստվելուց նրա բաժինն էլ է հաշվի առնում»,- պատմեց տիկին Ժորժետան:  Նրանից նաեւ տեղեկացանք, որ տղայի մայրը միջնորդավորված անձանց միջոցով տեղեկություններ ունի, որ որդին Գյուլիստանի բանտում է: Անգամ նամակներ է ստացել, որը շատ է նմանացրել իր որդու ձեռագրին: «Նամակում գրված է՝ մամ ջան, սպասի, կգամ, ու մայրն այդպես էլ անում է, ինչպես մյուս անհետ կորածների ծնողները»,- մանրամասնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը:

Комментариев нет:

Отправить комментарий