
Լոռու մարզի Շնող գյուղի լճակներից մեկում օրերս 15-ամյա տղա է խեղդվել: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:
Լճակում խեղդվողը Մխիթար Ա.-ն է: «Մասնավոր լճակ է` գետնափոր, փոքր, տրակտորով բացված, գետի ափին, սարքված է ձկներ աճեցնելու համար, իսկ կողքը բիսեդկա կա, այնտեղ ազգականի ծնունդն են նշել, այդ ընթացքում մտել է ջրի մեջ, որ լողանա, դեպքը տեղի է ունեցել»,- ասաց գյուղապետը:
Տղան ընտանիքոմ կրտսերն էր, մեծ եղբայրը ծառայում է Հայաստանի զինված ուժերում: Գյուղապետի խոսքով` երեխան դպրոցը թողել էր, քանի որ լավ սովորող չէր:
Գյուղապետը չգիտեր, թե ինչն է եղել պատճառը, որ չեն կարողացել փրկել երեխային, չէ՞ որ տարածքում տարեդարձին մասնակից մարդիկ կային:
Комментариев нет:
Отправить комментарий