22.08.2013

Ջեքսոնին սպանած դեղամիջոցը կկիրառվի որպես մահապատժի տեսակ

Ջեքսոնին սպանած դեղամիջոցը կկիրառվի որպես մահապատժի տեսակ
ԱՄՆ-ի Միսուրի նահանգում մահապատիժները կիրագործվեն պրոպոֆոլ դեղամիջոցով, որը դարձել էր երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ: 
Դեղորայքի ներարկմամբ առաջին մահապատիժները կիրագործվեն հոկտեմբերին եւ նոյեմբերին: Ավելի վաղ Միսուրին եւ 30 այլ նահանգներ, որտեղ թույլատրված է մահապատիժը, այն իրագործելու համար երեք դեղամիջոցների խառնուրդ էին օգտագործում, որոնց արտադրողները ներկայումս արգելել են մահացու ներարկումների համար դրանց կիրառումը, գրում է ABA Journal-ը:
Շատ փորձագետներ անհանգստացած են, քանի որ բանտարկյալները կարող են  ֆիզիկական տանջանքներ կրել պրոպոֆոլի եւ այլ դեղորայքների միոջոցով մահապատժի ընթացքում: Այդ պատճառով էլ մի քանի նահանգներ ընդհանրապես չեղյալ են հայտարարել մահապատիժը, իսկ մյուս նահանգներում էլ մահապատիժների թիվը կտրուկ կրճատվել է, հայտնում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվել էր 2009թ. հունիսի 25-ին՝ 51 տարեկանում, Լոս Անջելեսի իր տանը: Ըստ ոստիկանության պաշտոնական վարկածի՝ դրանից առաջ Ջեքսոնը ուժեղ ազդեցությամբ քնաբեր էր ընդունել: Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: դատարանը վճռել էր, որ Մյուրեյը Ջեքսոնին պրոպոֆիլի մահացու չափաբաժին էր տվել:

Комментариев нет:

Отправить комментарий