Պրիմորյեի երկրամասի դատարանը երեխաների նկատմամբ սեռական բռնությունների համար տեղաբնակին դատապարտել է 23 տարի ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Դատարանը սահմանել է, որ 32-ամյա բնակիչը սեռական բռնության է ենթարկել իր կենակցի դստերն ու որդուն: 2010-ի աշնանից ի վեր, երբ երեխաների մայրը տանը չի եղել, նա բազմիցս ոտնձգություններ է կատարել 8-ամյա աղջնակի եւ նրա 6-ամյա եղբոր նկատմամբ: 2012-ի մարտին, երբ երեխաների մայրն իմացել է պատահածի մասին, դիմել է իրավապահներին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», մեղադրյալն իր մեղքը չի խոստովանել: Սակայն պետական մեղադրողի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա դատարանը եկել է այն եզրակացության, որ մանկապիղծը մեղավոր է:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», մեղադրյալն իր մեղքը չի խոստովանել: Սակայն պետական մեղադրողի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա դատարանը եկել է այն եզրակացության, որ մանկապիղծը մեղավոր է:
Комментариев нет:
Отправить комментарий