19.08.2013

Հնդկաստանում գնացքը վրաերթի է ենթարկել ուխտավորների, կա 35 զոհ (ֆոտո)

Հնդկաստանում գնացքը վրաերթի է ենթարկել ուխտավորների, կա 35 զոհ
Այսօր Հնդկաստանի Սահարսա նահանգի Դհամարա կայանում 35 մարդ դարձել է գնացքի վրաերթի զոհը: Ըստ իշխանությունների հաղորդման` ևս 40-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Սպասվում է, որ մահացածների թիվը կաճի, քանի որ վիրավորների մեջ կան ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող տուժածներ:
Դեպքի պահին ուխտավորների մի մեծ խումբ անցնելիս է եղել երկաթգծերի վրայով` անուշադրության մատնելով մոտեցող ճեպընթացի նախազգուշացնող ազդանշանը:
«Մենք տվյալներ ունենք, որ զոհվել են հինդու ուխտագնացներ: Ողջ մնացածները կատաղած հարձակվել են մեքենավարի վրա և ծեծել նրան, քարեր են նետել անձնակազմի անդամների վրա, հրկիզել գնացքի մի քանի վագոն»,- հայտարարել է տեղի լրատվամիջոցներից մեկը:
Ըստ չճշտված տվյալների` ստացած վնասվածքներից մեքենավարը մահացել է:
Ըստ Հնդկաստանի երկաթգծային ընկերության տվյալների` ամեն օր գնացքից օգտվում է 18 մլն մարդ, իսկ վերջին 5 տարիներին գնացքի հետ կապված դժբախտ դեպքերը խլել են 1200 մարդու կյանք:
Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:

Отправить комментарий