
Հարցազրույց «ԷկոԲաս» ծրագրի ղեկավար Սամվել Կիրակոսյանի հետ
-Ինչպե՞ս ծնվեց ԷկոԲաս ստեղծելու գաղափարը:
-Միացյալ քաղաքացիական կրթության հայաստանյան լոկալ ծրագրին՝ «Էկոլաբին» ենք մասնակցել, որի ժամանակ նախատեսված էր, որ մեր համայնքներում պետք է որեւէ ծրագիր իրականացնենք, իսկ էկոբասը եղել է իմ գաղափարը, առաջարկել եմ, իմ ընկերներին եւս դուր է եկել եւ մենք որոշեցինք կյանքի կոչել այն:
-Ի՞սկ որն էր նպատակը:
-Էկոբասի նպատակն այն էր, որպեսզի երկրորդ կյանք տանք անպետք իրերին: Կոնկրետ էս դեպքում ավտոբուսն է ու մնացած փոքր բաները՝ շշերը, անվադողերը, հեռուստացույցը, համակարգիչը եւ այլն: Հույս ունենք, որ հետագայում վերօգտագործման գաղափարը Հայաստանում կսկսի ավելի շատ օգտագործվել:
-Ի՞նչ արձագանքներ եք ստանում:
-Արձագանքները հիմնկանում դրական են: Մարդիկ տեսնում են, որ հնարավոր է նման բան անել: Ցանկացած իրից, աղբարկղը գցելու տեղը, կարող են մի ուրիշ իր ստանալ: Եւ եթե սա գործի որպես հասարակական վայր, մենք արդեն ժամանակ կգտնեք, որպեսզի նման ծրագրեր այլ վայրերում եւս իրականացնենք:
-Ծրագրային թիմը բաղկացած է 4 հոգուց, մասնակցում են նաեւ կամավորներ, ընկերներ, ծանոթներ: Ինձ թվում է՝ մի 100 հոգի իրենց ավանդը ունեն այս գործում:
- Ու՞մ կողմից եւ որքա՞ն գումար է տրամադրվել ծրագիրը կյանքի կոչելու համար
-Ծրագիրը ֆինանսավորվում է «Ռոբերտ Բոշի» եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամների կողմից: Ծրագիրն իրականացնելու համար մեզ աջակցել է նաեւ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն, ինչպես նաեւ մենք ենք սեփական մեջոցներից տրամադրել:
-Ինչքանո՞վ էր պետք սա մեր քաղաքին
-Ինձ թվում է, որ սա պետք է ամենափոքր տեղը լինի, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել: Մեր քաղաքին, մեր երիտասարդներին պետք են նման վայրերը: Այս պահին այստեղ հիմնականում աշխատանքների համար ենք հավաքվում, բայց նաեւ կիթառ ենք նվագում, շախմատ ենք խաղում ու ուրախ ժամանակ ենք անցկացնում:
Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

Комментариев нет:
Отправить комментарий