19.08.2013

Զբոսաշրջիկները փախչում են հեղեղված Ուռեկիից



Օգոստոսի 18-ին եւ 19-ին Վրաստանի մերձափնյա Ուռեկի բնակավայրում տեղացած հորդառատ անձրեւները ենթակառուցվածքներին խոշոր վնաս են հասցրել:
Ինչպես հաղորդում է «Իմեդին», ջրով հեղեված են բնակավյրի փողոցները եւ տներից մեծ մասի առաջին հարկերը: Ներկայումս անյտեղ կենտրոնացել են փրկարարները, տարվում են մաքրման աշխատանքներ:
Երեկ գիշերը հանգստավայրի շրջաններից մեկում սողանք է գրանցվել: Սողանքներ հնարավոր են նաեւ այլ շրջաններում, պնդում են մասնագետները:
Այնտեղ հանգստացող շատ մարդիկ փորձում են շտապ հեռանալ: Սողանքի հատվածում ավտոմայրուղու վրա խցանում է առաջացել: Ուրեկիում էլեկտրաէներգիան անջատված է:

Комментариев нет:

Отправить комментарий