15.08.2013

Բժիշկները շոկի մեջ են. 3 ամսական երեխայի մաշկը ինքն իրեն այրվում է. ՖՈՏՈ

1in.am  Հնդկաստանի Չեննաի քաղաքի հիվանդանոց մի անսովոր հիվանդ է ընդունվել, ում հիվանդությունը բժիշկներին փակուղու առջև է կանգնեցրել. երեք ամսական երեխան տառապում է մաշկի ինքնայրումից:

Ռահուլի մաշկի վրա բազմաթիվ այրվածքներ կան: Բժիշկների խոսքերով՝ իր կարճ կյանքի ընթացքում երեխան առանց արտաքին միջամտության չորս անգամ արդեն այրվել է:

Բժիշկները, սակայն, չեն կարողանում գտնել ինքնայրման պատճառները։ Կարծիք կա, որ երեխայի օրգանիզմում եղած գազերը մաշկի միջոցով են գոլորշիանում:

Բժիշկները խոստովանել են, որ երեխային ոչնչով օգնել չեն կարող, ուստի վիճակի կայունացումից հետո դուրս կգրեն հիվանդանոցից:

Սակայն կան բժիշկներ, ովքեր չեն հավատում երեխայի մոր պատմածներին և կարծում են, որ նա փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել: Նրանք համոզված են, որ երեխան չի կարող ինքնայրվել՝ բացատրելով, որ ալկոհոլ օգտագործողների մաշկը մեծ քանակությամբ սպիրտ է պարունակում, սակայն նրանք հանկարծակի ինքնայրումից երբեք չեն բողոքել:

Ինչպես նշում է բրիտանական Daily Mail-ը՝ մինչև Ռահուլին ճիշտ ախտորոշում չտան, նա միայն ախտանշային բուժում կստանա:






















 



Комментариев нет:

Отправить комментарий