slaq.am Daily Mail պարբերականը գրում է, որ Ուելսում 14-ամյա տղային դատապարտել են ազատազրկման այն բանից հետո, երբ նա սեռական բնույթի գործողություններ է կատարել իր ուսուցչուհու նկատմամբ: Տղան ու ուսուցչուհին եղել են համակարգիչների դասասենյակում, երբ տղան փակել է դուռն ու հայտնել ուսուցչուհուն, որ ինչ-որ մտքեր ունի և գրկել է նրան: Ուսուցչուհին կարողացել է դուրս պրծնել նրա ձեռքերից և ցանկացել է փախչել, սակայն դուռը կողպված է եղել: Այնուհետև տղան բռնաբարել է ուսուցչուհուն: Աշխատակիցները լսել են ուսուցչուհու բղավոցներն ու տղայի բարձր ծիծաղը: Երբ նրանք մտել են դասասենյակ, ուսուցչուհին հուսահատ և վախեցած է եղել: Դեպքից հետո նա չի կարողացել վերադառնալ դպրոց: Տղային դատապարտել են 4 տարվա ազատազրկման անչափահասների կալանավայրում: Տղայի իրավապաշտպան Սթիվեն Էդվարդսն ասել է, որ տղայի նման վարքի պատճառը դժվար մանկությունն է. նրան բռնության են ենթարկել:
Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/147780/
Комментариев нет:
Отправить комментарий