15.08.2013

Հայտնի է դարձել Բրիտանիայի «ամենազզվելի» քաղաքը

Հայտնի է դարձել Բրիտանիայի «ամենազզվելի» քաղաքը
Crap Towns Returns («Եվս մեկ անգամ զզվելի քաղաքների մասին») կայքում առցանց-քվերակության արդյունքում Մեծ Բրիտանիայի ամենատգեղ քաղաք է ճանաչվել երկրի արեւելքում գտնվող Հեմել-Հեմփսթեդը:
«Զզվելի» քաղաքների վարկանիշում Հեմել-Հեմփսթեդի օգտին քվեարկել է հարցման 3 հազար մասնակիցներից 785-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է լութոն քաղաքը (592 ձայն), երրորդ տեղում է Սլաու քաղաքը (352 ձայն):
Կայքի հիմնադիր Սեմ Ջորդինսոնը UPI-ին տված հարցազրույցում նշել է, որ զարմացած չէ քվեարկության արդյունքներից: «Ես հաստատ գիտեմ, թե ինչու Հեմել-Հեմփսթեդը նման արդյունք ցույց տվեց: Ես մի անգամ այնտեղ եղել եմ եւ այդ մեկ անգամն էլ բավական էր»,-հայտարարել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:
Ջորդինսոնը հավելել է, որ առաջին տեղը կարող էր զբաղեցնել նաեւ Քովերթնին, որի մասին շատերն ասում են, որ քաղաքն ավելի լավ տեսք ուներ Երկրորդ աշխարհամարտի ռմբակոծություններից հետո, քան՝ հիմա:

Комментариев нет:

Отправить комментарий