24.08.2013

Ջենիֆեր Լոպեսի երկրպագուն 6 օր շարունակ գաղտնի բնակվել է նրա տանը

Ջենիֆեր Լոպեսի երկրպագուն 6 օր շարունակ գաղտնի բնակվել է նրա տանը
Հանրահայտ մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներից մեկը՝ 49-ամյա Ջոն Դուբիսն, 6 օր շարունակ անօրինական բնակվել է երգչուհու առանձնատանը: Տղամարդուն հաջողվել է ներթափանցել երգչուհու՝ Հեմփթոնսում գտնվող առանձնատուն, և թաքնվել լողավազանի մոտ գտնվող փոքրիկ սենյակում:
Ամենազավեշտալին այն է, որ «հյուրը» թաքնվելով առանձնատանը, հասցրել է նկարահանել երգչուհու տան տարածքը և ներբեռնել համացանց:
Միայն 6 օր անց առանձնատան անվտանգության աշխատակիցներից մեկը նկատել է անկոչ հյուրին և զանգահարել ոստիկանություն: Այնտեղ Ջոն Դուբիսը հայտարարել է, որ նա Ջենիֆեր Լոպեսի ամուսինն է և նրա երեխաների օրինական հայրը:
Ոստիկանները տղամարդուն ձերբակալել են և ուղարկել հոգեբուժական փորձաքննության: Ավելի ուշ ոստիկանները նրա մեքենայի մեջ հայտնաբերել են նամակներ՝ ուղղված Բարաք Օբամային և մի շարք այլ հայտնի մարդկանց:
Աղբյուրը` huffingtonpost.com

Комментариев нет:

Отправить комментарий